Ուժի և զենքի լեզվով խոսելը տանում է փակուղի․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայ-ադրբեջանական սահմանին լարումը պահպանվում է, որի նախաձեռնողը պաշտոնական Բաքուն է: Գրեթե ամեն օր Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն է հրապարակում սահմանին՝ իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ, ինչին հաջորդում են հայկական կողմի հերքումները: Ո՞րն է պաշտոնական Բաքվի նման գործելակերպի բուն նպատակը:
Առաջին՝ Ադրբեջանը ձգտում է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահել հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների հարցը՝ հատկապես ուկրաինական հակամարտության ֆոնին: Երկրորդ վարկածն այն է, որ նման քայլերով Ադրբեջանն ուզում է տպավորություն ստեղծել, թե ստիպում է հայկական կողմին արագացնել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի նախապատրաստական աշխատանքները:
Այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ ռազմական սադրանքների միջոցով բանակցային գործընթացների մեկնարկը խթանելը, առավել եւս՝ բանակցություններ վարելը խելամիտ չեն: Ցանկացած բանակցության համար ուժի եւ զենքի լեզվով խոսելն ուղիղ ճանապարհ է դեպի… փակուղի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։