211652_close_icon
views-count1684 դիտում article-date 18:45 19-05-2022

Կյանքիս ամենադժբախտ պահը կապված է Լուկա Մոդրիչի հետ. Մադրիդի քաղաքապետ

Մադրիդի քաղաքապետն անկեղծացել է, որ իր կյանքի ամենադժբախտ պահը կապված է Լուկա Մոդրիչի հետ։
 
Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան, որը «Ատլետիկոյի» երկրպագու է, հիշել է խորվաթի արդյունավետ գոլային փոխանցումը Չեմպիոնների լիգա-2013/14-ի եզրափակիչում։
 
Հանդիպման 93-րդ րոպեին, երբ հաշիվը 0:1 էր, հենց Լուկան իրացրեց անկյունայինը, որից հետո Սերխիո Ռամոսը հավասարեցրեց հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում «Ռեալը» հաղթեց 4։1 հաշվով։
 
«Մոդրիչը ոչ միայն հոյակապ խաղացող է, այլև մարդկային հիանալի որակներ ունի։ Նա վաստակել է բոլորի հարգանքը։ Նա ասաց, որ իր կյանքի ամենաերջանիկ պահն իմ կյանքում ամենադժբախտն է եղել։ Ես կցանկանայի, որ այդ անկյունայինը երբեք տեղի չունենար, բայց ես ուրախ եմ, որ դու ես իրականացրել այն, դու մարմնավորում ես սպորտային բոլոր արժեքները»,- ասել է Մարտինես-Ալմեյդան՝ իսպանական Marca պարբերականի կողմից «Լեգենդ» մրցանակաբաշխության ժամանակ:

Նմանատիպ նյութեր