Խորվաթիայի դատախազությունը հետաքննում է Լուկա Մոդրիչի տրանսֆերը
Խորվաթիայի դատախազությունը կասկածներ ունի, որ երկրի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերի ժամանակ՝ Զագրեբի «Դինամոյից» անգլիական «Տոտենհեմ», հարկային չարաշահման փաստեր են տեղ գտել:
Դատախազությունը կասկածում է, որ «Դինամոյի» նախագահ Զդրավկո Մամիչը խուսափել է հարկերը ամբողջությամբ վճարել խաղացողի տրասնֆերի ժամանակ և գրպանել է գործարքի գումար կեսը:
Հետաքննության հիմք են հանդիսացել Մամիչի, նրա եղբոր՝ Զորանի և տեղի ֆուտբոլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Դամիր Վրբանովիչի բնակարաններում խուզարկության ժամանակ հայտնաբերված փաստաթղթերը: