Սալվադորում սպանել են Լուկա Մոդրիչի հորեղբոր աղջկան
Սալվադորում սպանել են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հորեղբոր աղջկան` Սյուզաննային, որն այնտեղ աշխատում էր:
Սյուզաննայի դին հայտնաբերել են ավտոմեքենայի թափքում: Մի քանի օր առաջ 40-ամյա կնոջը առևանգել էին:
Սպանության շարժառիթներն առայժմ հայտնի չեն, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: