1355 դիտում
15:30 18-05-2022
Հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021-ի ընտրությունների ժամանակ․ ԱՄՆ դեսպան
Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված փոխգործակցությունը եւ շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել:
Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Մ. Թրեյսին բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը՝ խոսելով Հայաստանում իր դիվանագիտական առաքելության, նախկին ու ներկա փորձի, երկրից ստացած իր անձնական տպավորությունների, հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ օրակարգին առնչվող կարևորագույն հարցերի, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների մասին:
ԱՄՆ դեսպանը մանրամասնորեն անդրադարձել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վերջին 30 տարվա ընդհանուր դինամիկային, դրանց հեռանկարներին եւ կարևոր տեղեկություններ է հաղորդել երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացման մասին:
Դեսպան Թրեյսիի խոսքով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին եւ լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին:
«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:

Նմանատիպ նյութեր
1168 դիտում
14:31 28-05-2023
ԱՄՆ-ն լիովին հանձնառու է աջակցելու այս նպատակին, որն ավելի լավ ապագա կբերի Հարավային Կովկասի համար. Բլինկեն
2573 դիտում
14:43 11-11-2016
ԱՄՆ-ն հանձնառու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
110195 դիտում
23:58 14-05-2017
Խնդրում ենք օգնել. Ալենն այսօր պայքարում է ապրելու համար: Իսկ մենք կարող ենք օգնել
Այս բաժնից
943 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
859 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1099 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն