211652_close_icon

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը

views-count3833 դիտում article-date 18:00 17-05-2022
Tert.am-ը գրում է. Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առկա ձևաչափով եռակողմ հանդիպման անցկացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար: Առաջնորդները մշտական կապի մեջ են: Մենք չենք բացառում, եթե նման անհրաժեշտություն առաջանա, դեմ առ դեմ հանդիպման կազմակերպում»,- ասել է նա։

Ռուդենկոն հիշեցրել է, որ մայիսի 12-ին Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը։

Նմանատիպ նյութեր