1332 դիտում
22:50 16-05-2022
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրվել է մասնակցելու Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրվել է Մոսկվա՝ մայիսի 17-20-ը հանդես գալու Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։ Մայիսի 19-ին «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Յուրի Բաշմետն է, կտոնի հիմնադրման 30-ամյակը։
Այդ առիթով 2022 թվականին կանցկացվի Կամերային նվագախմբերի յուրահատուկ փառատոնը, որին կմասնակցեն առաջատար 5 կամերային նվագախմբեր։ Փառատոնի շրջանակում նախատեսվում է իրականացնել հինգ համերգ, որոնցից մայիսի 18-ին Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը, դիրիժոր՝ Անտոն Շաբուրով, մենակատար՝ Սոնա Բարսեղյան (դաշնամուր)։ Կհնչի նաև Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը։ Իսկ մայիսի 19-ին կայանալիք հոբելյանական համերգին Մոսկվայի Պ․Ի․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հանդես կգան բոլոր հինգ նվագախմբերը, այդ թվում՝ ՀՊԿՆ-ը, կկատարեն հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործությունները։
«Մեզ համար առանձնահատուկ հաճելի է, որ Մոսկվայում Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթները համընկում են նվագախմբի հիմնադրման 60-ամյակի և Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ»,-հրավերի տեքստում ընդգծել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետը և փառատոնի պրոդյուսեր Դմիտրի Գրինչենկոն։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեծագույն սիրով է ընդունել առաջարկը և ակտիվ պատրաստվում է համերգներին։ Մի քանի օրից Հայաստան կժամանի դիրիժոր Անտոն Շաբուրովը, ով մայիսի 18-ին ղեկավարելու է նվագախումբը, նվագախմբի հետ փորձեր անցկացնելու և պատասխանատու ելույթներին պատրաստվելու նպատակով։
Նախագիծն իրականացվում է հրավիրող կողմի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր
7142 դիտում
14:55 14-03-2020
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին
1310 դիտում
21:19 23-08-2021
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը