211652_close_icon
views-count4748 դիտում article-date 21:40 15-05-2022

Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսելու ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան. News.am

Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսելու ենք  անհնազանդության ակցիաները: Այս մասին այսօր`մայիսի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության երթից հետո հայտարարեց  «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ  Իշխան Սաղաթելյանը: 

«Առավոտյան ժամը  8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,-ասաց նա:

Այսօր եւ երեկ անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել, հայտնում է News.am-ը:

Նմանատիպ նյութեր