211652_close_icon
views-count6715 դիտում article-date 12:32 15-05-2022

Մենք այնպես կանենք, որ Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալվեն ազատ Մարիուպոլում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Եվրատեսիլում Ուկրաինայի մասնակցի հաղթանակին, գրումէ Tert.am-ը։

Մեր քաջությունը տպավորում է աշխարհին, մեր երաժշտությունը՝ Եվրոպային։ Հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայում․ պատմության մեջ երրորդ անգա, և ես հավատում եմ, որ ոչ վերջին։

Մենք այնպես կանենք, որ մի օր Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալվեն ուկրաինական Մարիուպոլում․ ազատ, խաղաղ, վերակառուցված»,-գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինան ներկայացնող արտիստին ու բոլոր քվեարկողներին։

«Իհարկե, թշնամու հետ ճակատամարտում մեր հաղթական ակորդը հեռու չէ»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ նյութեր