211652_close_icon
views-count23651 դիտում article-date 21:15 14-05-2022

Ոստիկանության կապիտանը երեխաների համար այնքան գրավիչ էր արտասանում տատիկների մասին բանաստեղծություններ, որ մի քանի տատիկ նրան «համբուրախեղդ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 13-ին, Երևանում Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում երեխաները «շրջափակման» մեջ էին առել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժնի ավագ տեսուչ, կապիտան Նարեկ Սարգսյանին:
 
Երեխաները ունկնդրում էին Ն. Սարգսյանի բանաստեղծությունները և նրանց հատկապես շատ էր դուր եկել «Իմ լավ տատի, քաղցրիկ տատի, մեծացել եմ ես շատ, շատ, երբ կլինի գիրս կարդաս, վեր կենաս գաս Արտաշատ» բանաստեղծությունը:
 
Եվ այդ ամենն այնքան էր ոգևորել դպրոցում գտնվող մի քանի տատիկների, որ ոստիկանության կապիտանին «համբուրախեղդ» արեցին:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր