211652_close_icon
views-count910 դիտում article-date 11:31 14-05-2022

Ձերբակալվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Գեւորգ Մուրադյանը

Ոստիկանություն ինքնակամ ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գեւորգ Մուրադյանը նախօրեին՝ մայիսի 13-ին, ձերբակալվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գեւորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը: Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն: Թաքնվելու կարիք չուներ, թեեւ կարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել: Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա: Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված,որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու.. գործը շարունակողներ ուհաղթանակին հասցնողներ կան»:

Նմանատիպ նյութեր