14512 դիտում
10:01 05-10-2021
Հայաստանի անվտանգային կապիտալի բաղադրիչները համալրվում են․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իրանը հասկացել է, որ իրականում արցախյան պատերազմի հետեւանքով հյուսիսային սահմանի մոտ իր դեմ գործողությունների հերթական պլատֆորմն է ձեւավորվել: Այնտեղ տեղակայված ահաբեկչական կազմավորումներն արգելված են նաեւ ՌԴ-ում: Պատահական չէ, որ հենց արցախյան պատերազմի օրերին եւ առավել եւս դրա ավարտից հետո ռուսական հատուկ ծառայություններն ավելի հաճախ են սկսել հայտնել ՌԴ տարածքներում ահաբեկիչների բացահայտման եւ չեզոքացման դեպքերի մասին: Թուրքիայի ներկայությունն իր հարավային մուլթիէթնիկ սահմանների մոտ, բնականաբար, Մոսկվան չէր կարող խանդավառությամբ ընդունել, իսկ Կասպից ծովում ադրբեջանաթուրքական զորավարժությունները կոպիտ եւ ցինիկ ուղերձ էին Ռուսաստանի հասցեին: Բանն այն է, որ 2018 թ. ընդունված՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում ամրագրվում է այդ ջրերում արտատարածաշրջանային ուժերի զինված ուժերի ներկայությունը կանխելու մասին դրույթը, ինչպես նաեւ սահմանվում է, որ Կասպից ծովի հինգ պետությունը՝ Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը, պատասխանատու են ծովում անվտանգության պահպանման ու ռեսուրսների կառավարման համար: Ադրբեջանը բացահայտ խախտում է կոնվենցիան, ինչը ուղղված է եւ՛ Իրանի, եւ՛ ՌԴ-ի դեմ:
Իրանի հյուսիսում իրավիճակի ապակայունացումը չի բխում Հայաստանի եւ ՌԴ-ի շահերից, քանի որ այն կբերի ողջ տարածաշրջանի ապակայունացման: Այս փուլում Հայաստանի, ՌԴ-ի եւ Իրանի տեսակետները համընկնում են, եւ դա հայկական կողմն անխուսափելիորեն կվերածի իր համար անվտանգային կապիտալի մի կարեւոր բաղադրիչի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Իրանի հյուսիսում իրավիճակի ապակայունացումը չի բխում Հայաստանի եւ ՌԴ-ի շահերից, քանի որ այն կբերի ողջ տարածաշրջանի ապակայունացման: Այս փուլում Հայաստանի, ՌԴ-ի եւ Իրանի տեսակետները համընկնում են, եւ դա հայկական կողմն անխուսափելիորեն կվերածի իր համար անվտանգային կապիտալի մի կարեւոր բաղադրիչի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2368 դիտում
15:47 15-08-2015
Իրանի նախագահը նշել է տարածաշրջանի անվտանգությունն ապահովող 3 բաղադրիչները
4599 դիտում
11:22 05-07-2016
Հանս-Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի վաճառքում էական դեր խաղացին ստրատեգիական և տնտեսական բաղադրիչները
1623 դիտում
09:48 13-04-2019
Հայաստանն ունի բոլոր բաղադրիչները խորացնելու հարաբերությունները ԵՄ հետ. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»