211652_close_icon
views-count103908 դիտում article-date 10:13 11-05-2022

 Սկանդալ՝ Սյունիքի մարզում. մի շարք պաշտոնյաների և քրեական պատմություններով հայտնի անձանց հարազատներ, ունենալով հոգեբուժական և նարկոլոգիական խնդիրներ, ստացել են վարորդական իրավունքի վկայականներ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնում պաշտոնական կեղծիք կամ անփութություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքի ավագ  օպերլիազորը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, ովքեր հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու մեջ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններիս գործողություններով խախտվել է ՀՀ կառավարության կողմից վարորդական վկայականներ ստանալու համար սահմանված կարգը։

Իսկ Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից՝ այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց մի մասը Սյունիքում ճանաչված պաշտոնյաների, քրեական պատմություններով հայտնի անձինք են։ 

Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։

Նախաքննության ընթացքում պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք ստացել վարորդական իրավունքի վկայականներ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում նաև օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այդ անօրինական գործարքները կատարվել են մինչև այն պահը, երբ Գորիսի ՄՌՈՒ-ի պետ է նշանակվել Մարգար Մարգարյանը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր