2814 դիտում
23:42 10-05-2022
ՈւԵՖԱ-ն հաստատեց. Չեմպիոնների լիգայում հանդես կգա 36 թիմ՝ շվեյցարական համակարգով
ՈւԵՖԱ-ն հաստատեց եվրագավաթների անցկացման նոր ձևաչափը, որի դեպքում կգործի «շվեյցարական համակարգը»:
Չեմպիոնների լիգայում 32-ի փոխարեն կխաղա 36 թիմ: Բոլոր թիմերը մեկ խմբում են ընդգրկվելու: Յուրաքանչյուր ակումբ կանցկացնի նվազագույնը 8 հանդիպում՝ 8 տարբեր մրցակիցների դեմ (4-ը՝ տանը, 4-ը՝ արտագնա):
Առաջին 8 տեղերը գրաված թիմերը ավտոմատ դուրս կգան մրցաշարի 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերն իրեր միջև երկու ռաունդից բաղկացած մրցավեճ կանցկացնեն՝ 1/8 դուրս գալու համար:
Նույն ձևաչափով կանցկացվեն նաև Եվրոպայի Լիգան (8-ական խաղ խմբում) և Կոնֆերենցիաների լիգան (6-ական):
Նոր ձևաչափով մրցումները կանցկացվեն 2024/25 մրցաշրջանից:

Նմանատիպ նյութեր
1361 դիտում
20:03 07-08-2022
«Փյունիկի» Մ18 թիմը հանդես կգա ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում
1050 դիտում
19:03 15-01-2015
ՈՒԵՖԱ-ն քննում է Չեմպիոնների լիգայում տեղի ունեցած պայմանավորված խաղը
Այս բաժնից
3760 դիտում
12:59 08-01-2025
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը
4126 դիտում
21:58 07-01-2025
Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ
3577 դիտում
12:16 06-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթել է չինացի Վան Սիյուին