ՈՒԵՖԱ-ն քննում է Չեմպիոնների լիգայում տեղի ունեցած պայմանավորված խաղը
ՈՒԵՖԱ-ն սկսել է հետաքննություն վարել Չեմպիոնների լիգայի 2007/2007 թթ մրցաշրջանի երրորդ որակավորման փուլի շրջանակում տեղի ունեցած «Լացիո»-ի և Բուխարեստի «Դինամո»-ի միջև կայացած հանդիպման վերաբերյալ:
Այդ ժամանակ Հռոմում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղում «Լացիո»-ն հաղթեց 3:1 հաշվով: Վերջերս ռումինական ProsSport պարբերականը հարցազրույց է հրապարակել «Դինամո»-ի բաժնետերերից մեկի հետ, ով խոստովանել է, որ ռումինական ակումբը պայմանավորվել է խաղի արդյունքի վերաբերյալ:
Ռումինական ակումբը «Լացիո»-ից գումարը ստացել է պաշտպան Ստեֆան Ռադուի տրանսֆերից: