211652_close_icon
views-count1684 դիտում article-date 23:42 09-05-2022

Ռիո Ֆերդինանդ. «Մանչեսթեր Յունայթեդի» տեղը ես կարգելեի Ռանգնիկին ասուլիսներ տալ

 «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն առաջարկել է արգելել թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին հանդես գալ մամուլի առջև:
 
«Ինձ դուր չի գալիս, որ նա կեղտոտ սպիտակեղենը դուրս է հանում, թեպետ գլխավոր մարզչի պաշտոն է զբաղեցնում: Երբեմն դա երկրպագուներին հաճելի է, ցանկանում են կուլիսների ետևը տեսնել, բայց նա տեղեկություն է բացահայտում, որը չպետք է բացահայտի: Դու դեռ մարզիչ ես, տղամարդ, հանգստացի ու հարգիր նրանց, ովքեր կողքիդ են:
 
Հիմա նա թիմի անհաջողությունների համար մեղքը գցում է բոլորի վրա, ինչն՝ իմ կարծիքով, տհաճ է: Նրա հիասթափությունը դրսևորվում է հարցազրույցներում:
 
Անկեղծ ասած, ակումբի տեղը ես նրան կարգելել մամուլի ասուլիսներ անցկացնել: Չեմ ցանկանում, որ նման բաները ԶԼՄ-ներում հայտնվեն», ասել է Ֆերդինանդը:

Նմանատիպ նյութեր