211652_close_icon
views-count1346 դիտում article-date 23:18 09-05-2022

Երևի նա ավելի շատ բան գիտի, քան ես. Յուրգեն Կլոպը՝ Գվարդիոլայի խոսքերի մասին

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» իր գործընկեր Խոսեպ Գվարդիոլայի խոսքերը, ով երեկ «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ասել էր, որ ամբողջ Անգլիան աջակցում է մերսիսայդյան ակումբին Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքարում։

«Չեմ պատկերացնում, թե ամբողջ երկիրը մեզ աջակցում է չեմպիոնության համար պայքարում։ Երևի նա ինձնից ավելին գիտի։ Իհարկե այդպիսի տպավորություն չկա, բայց հնարավոր է, որ ամեն դեպքում նա ավելին գիտի, քան ես»,- ասել է Կլոպը Պրեմիեր լիգայի «Ասթոն Վիլայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ առաջնության ավարտից երեք տուր առաջ «Լիվերպուլը» տիտղոսի համար պայքարում զիջում է «Մանչեսթեր Սիթիին» երեք միավորով։

Նմանատիպ նյութեր