211652_close_icon
views-count1769 դիտում article-date 20:36 09-05-2022

Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» գործնականում կայացած է

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»։

21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը համաձայնեցված է և պաշտոնապես կհաստատվի այս շաբաթ։ Նորվեգացին դեռևս անցած ամիս «քաղաքաբնակների» հետ համաձայնեցրել էր իր պայմանագրի պայմանները։

Շուտով «Սիթին» կակտիվացնի գերմանական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագնի կետը։ Այդպիսով, տրանսֆերն անգլիական Պրեմիեր լիգայի առաջատարին կարժենա 75 մլն եվրո։

Հոլանդը կդառնա թիմի ամենաբարձր վճարվող խաղացողը, բայց նրա աշխատավարձը չի գերազանցի շաբաթական 375 հազար ֆունտը։ Նշենք, որ նույնքան ստանում է կիսապաշտպան Քևին դե Բրույնեն։

Այս խաղաշրջանում Բունդեսլիգայում հարձակվողը 28 գոլ է խփել և 7 փոխանցում կատարել «Բորուսիայի» 29 խաղերի ընթացքում։

Նմանատիպ նյութեր