2330 դիտում
09:25 07-05-2022
Մինչ բոլորը զբաղված են ցույցերով, ՔՊ-ականներն օրենքներ են անցկացնում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ընդդիմադիր ուժերը դրսում պայքար են սկսել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու պահանջով, այդ նույն իշխանությունը խորհրդարանում շարունակում է օրենքներ ընդունել, որոնք կարեւոր նշանակություն ունեն, եւ որոնք հայտնի իրադարձությունների պատճառով դուրս են մնում հանրության ուշադրությունից:
Այսպիսով, երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
02-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին:
Նախագծի ընդունմամբ նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը: Այս օրենքը ընդունվեց, որպեսզի Վանաձորում Մամիկոն Ասլանյանի փոխարեն հնարավոր լինի այլ քաղաքապետ ունենալ վարչապետի նշանակմամբ, իսկ մինչ այդ նա դեռ կմնա բանտում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1438 դիտում
09:11 04-10-2023
Ինչով են զբաղված ՔՊ-ականներն ԱԺ-ում. տհաճ միջադեպ. «Ժողովուրդ»
1153 դիտում
08:20 31-08-2023
ՔՊ-ում կյանքը կանգ է առել. բոլորը զբաղված են քարոզարշավով. «Ժողովուրդ»
1109 դիտում
12:56 21-06-2014
Վիեննայում Էրդողանին դիմավորել են բազմահազարանոց ցույցերով
Այս բաժնից
460 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
436 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»