211652_close_icon
views-count2228 դիտում article-date 12:30 05-05-2022

Խոսեպ Գվարդիոլա. Ֆուտբոլն անկանխատեսելի է. սա պետք է ընդունել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալի» հետ պատասխան խաղում իր թիմի պարտությունը՝ 1։3։
 
«Մենք մոտ էինք, բայց ի վերջո չկարողացանք անցնել եզրափակիչ։ Ամեն ինչ պարզ է։ Առաջին խաղակեսին մենք բավարար լավ չգործեցինք, սակայն լուրջ խնդիրներ չունեինք։ Մեր գոլից հետո ավելի լավ էինք խաղում, ֆուտբոլիստներն իրենց լավ էին զգում։
 
Չի եղել այնպես, որ «Ռեալը» վերջին 10 րոպեն հարձակվի, իսկ մենք տանջվենք։ Նրանց ֆուտբոլիստներից շատերը տուգանային հրապարակ գնացին, այդ թվում՝ Միլատոն, Ռոդրիգոն, Վինիսիուսը, Բենզեման, նրանք հատեցին և երկու անգամ գրավեցին դարպասը:
 
Մենք մեր լավագույն խաղը չցուցադրեցինք, բայց դա նորմալ է, չէ՞ որ սա կիսաեզրափակիչ է։ Խաղացողները զգում էին ճնշումը և ցանկանում էին հաջողության հասնել։
 
Ֆուտբոլն անկանխատեսելի է։ Սա պետք է ընդունել։ Մենք պետք է այս ամենը վերանայենք և վերադառնանք։ Առջևում դեռևս 4 խաղ ունենք»,- ասել է «Ման Սիթիի» գլխավոր մարզիչը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր