211652_close_icon
views-count1924 դիտում article-date 19:48 04-05-2022

Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել շարունակել Ուկրաինային աջակցության տրամադրումը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են շարունակել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պետքարտուղար, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը:

«Մենք արդեն Ուկրաինային մատակարարել ենք 100 մլն եվրոյի հումանիտար օգնություն, 615 տոննա բժշկական սարքավորումներ, շտապօգնության 50 մեքենա, ինչպես նաև 100 մլն եվրոյի սպառազինություն: Շարունակելու ենք այս աջակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի»,- ասել է Ատտալը:

Նմանատիպ նյութեր