«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ում շչակ է փորձարկվելու
Մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ում իրականացվելու է «Ամոնիակի հոսքագծի վթարի և վառելիքաքսուքային ռեզերվուարի հրդեհի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք:
Փորձարկվելու է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ: