1428 դիտում
20:20 27-06-2019
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՆ ՄԶԳ ավագ տնտեսագետ , տնտեսական աճի, կրթության և շրջակա միջավայրի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Փոլ Օլիվիերը, ավագ փորձագետ Քրիստեն Շուբերտը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կառավարիչ Հայկանուշ Բագրատունյանը, այլ ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը:
Գեղամ Գևորգյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել է ՀՀ ՏՄՊՊՀ –ի առաջնահերթությունները և տեսլականը: Նա միաժամանակ շեշտել է, որ Հանձնաժողովը մեծ աշխատանք ունի կատարելու հասարակության շրջանում Հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ:
Պատվիրակության անդամները հայտնել են, որ Հայաստանում են զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման նպատակով:
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է կատարել ներառական աճի հետ կապված գնահատում (ախտորոշում): Գնահատումը (ախտորոշումը ) կկատարվի ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International ընկերության տնտեսագետների կողմից:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել վերոնշյալ ուսումնասիրությունների շրջանակում ՏՄՊՊՀ ոլորտին առնչվող այլ հարցերի ևս:
[b]
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական
հանձնաժողով[/b]
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
13:58 02-03-2015
Ա. Շաբոյանը վերանշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»