211652_close_icon
views-count18234 դիտում article-date 23:36 02-05-2022

Համաճարակային վտանգ Արարատի մարզում. մինչ պատկան մարմինները «քնած են ուղտի ականջում», 2 կիլոմետրանոց Հրազդան ջրատարը լցված է տարաբնույթ աղբով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 30-ին հանրապետությունում հայտարարված համապետական շաբաթօրյակին ընդառաջ, եթե մայրաքաղաքում քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարները լծվել էին քաղաքը աղբից մաքրելու աշխատանքներին, ապա Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գեղանիստ բնակավայրում ասես «անդրշիրիմյան իրավիճակ» լիներ:

Տևական ժամանակ է, գյուղով անցնող մոտ 2 կիլոմետրանոց Հրազդան գետի ջրատարը լցված է տարաբնույթ աղբով, տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ,  մինչդեռ թե՛ Մասիս խոշորացված համայնքի  ղեկավար Դավիթ Համբարձումյանը, թե՛ Գեղանիստ բնակավայրի, ժողովրդի լեզվով ասած՝ գյուղապետը չփորձեցին գոնե համապետական շաբաթօրյակն օգտագործեին այդ «խոզանոցը»  վերացնելու ուղղությամբ:

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր