211652_close_icon
views-count2095 դիտում article-date 23:40 02-05-2022

ՈւԵՖԱ-ն նոր և խիստ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի ակումբների ու հավաքականների նկատմամբ

ՈւԵՖԱ-ն մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հավաքականի և ռուսական ակումբների նկատմամբ:
 
Մասնավորապես, ռուսական ակումբները 2022/23 մրցաշրջանում հեռացվել են եվրոգավաթային մրցաշարերից՝ Չեմպիոնների լիգայից, Եվրոպայի լիգայից և Կոնֆերենցիաների լիգայից: Նույնը վերաբերվում է նաև կանանց և պատանեկան մրցաշարերին, մինի-ֆուտբոլի ռուսական ակումբներին:
 
Բացի այդ, Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը հեռացվել է Ազգերի լիգայի մրցաշարից: Կանանց հավաքականը բաց կթողնի Եվրո-2022-ը (նրան կփոխարինի Պորտուգալիան) և չի մասնակցի 2023թ. աշխարհի առաջնության որակավորման մրցաշարին:
 
Որակազրկվել են նաև Ռուսաստանի Մ-21, պատանեկան, կանանց և տղամարդկանց բոլոր տարիքային հավաքականները:

Նմանատիպ նյութեր