211652_close_icon
views-count2601 դիտում article-date 21:38 02-05-2022

Հայկ Կոստանյանը նշանակվել է ԱԻ նախարարի խորհրդական, կկատարի նաև մամուլի քարտուղարի պարտականությունները

Հայկ Կոստանյանը նշանակվել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի մամուլի քարտուղարի, բաժնի ղեկավարի պաշտոնում, այս մասին Կոստանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Հարգելի՛ լրագրողներ, գործընկերներ

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով աշխատանքի եմ անցել ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես խորհրդական, ինչպես նաև ինձ են վերապահվել նախարարի մամուլի քարտուղարի և բաժնի ղեկավարի պարտականությունները։

Մաղթում եմ մեզ արդյունավետ համագործակցություն»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր