211652_close_icon
views-count1740 դիտում article-date 22:06 02-05-2022

Ռոնալդուն նորից ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ամսվա լավագույն խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է թիմի՝ ապրիլ ամսվա լավագույն խաղացող:
 
Ռոնալդուն ստացել է ձայների 74%-ը և զգալիորեն առաջ անցել դարպասապահ Դավիդ դե Խեայից (21%) և կիսապաշտպան Նեմանյա Մատիչից (5%):
 
ԱՊԼ-ում ապրիլին անցկացրած 4 խաղում 37-ամյա պորտուգալացին դարձել է 5 գոլի հեղինակ:
 
Մինչ այդ Ռոնալդուն «Յունայթեդի» լավագույն խաղացողի մրցանակին արժանացել էր սեպտեմբերին, հոկտեմբերին և մարտին:

Նմանատիպ նյութեր