211652_close_icon
views-count2340 դիտում article-date 19:38 02-05-2022

ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների գործողությունների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկում փողոցներ փակած ցուցարաներին, բռնություն գործադրում բողոքի ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։

Մասնավորապես՝ Ոստիկանը բռունցքով հարվածում է ցուցարարի գլխին, Սև համազգեստով ոստիկանը ծեծում է ցուցարարին/ ՊՊԾ պետը հարվածում է օպերատորին, Ինչպես է ոստիկանը հարվածում բերման ենթարկվող քաղաքացիներինՈստիկանը հարվածում է ցուցարարին, Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում,  Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման է ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը, Ոստիկանները անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են լրագրողների և օպերատորների գործունեությունը ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս տեսանյութերի հիման վրա այսօր՝ 2022 թ․ մայիսի 2-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել հաղորդմամբ ներկայացված տեսանյութերով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու ոստիկաններին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր