211652_close_icon
views-count1597 դիտում article-date 20:24 11-05-2021

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Ք.Հովսեփյանը սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Ա. Վանեցյանի նկատմամբ. Ա. Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազին

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ այդ առթիվ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազին:

«Հայտնի զրպարտիչ, հայտնի իրավախախտ «Իմ իրավապաշտպանը» իրեն անվանակոչած ՀԿ նախագահ հռչակված Քրիստ Հովսեփյանը, ով աչքի էր ընկել հանրաքվեի ընթացքում ՈՉ-ի կողմի անդամներին զրպարտելով և ամենատարբեր մարդկանց նկատմամբ սուտ մատնություն կատարելով, չի փոխել իր կարմիր կաշին։

Այս երևույթը մնալով հավատարիմ իր ոչ բարոյական կերպարին՝ մայիսի 9-ին զրպարտչությամբ սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ։

Վերոգրյալի առթիվ ՀՀ գլխավոր դատախազին եմ ուղարկել հաղորդում հանցագործության մասին»,- գրել է Բաբայանը:

Նմանատիպ նյութեր