Վարչախմբի ամբողջ ուժերը փաստացի նետված են ոչ թե թշնամու, այլ այդ թշնամու դեմ պայքարողներին չեզոքացնելու համար. «Հայրենիք» կուսակցության անդամ
Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակության Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը «բանավոր ըմբռնումով» թշնամուն հանձնած կոլաբորացիոնիստական վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է կուտակել հանուն Հայաստանի և Արցախի պայքարող հայաստանցիների դեմ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այդ վարչախմբի ամբողջ ուժերն այս պահին փաստացիորեն նետված են ոչ թե թշնամու, այլ հենց այդ թշնամու դեմ պայքարողներին չեզոքացնելու համար, ուստի այլևս որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ ի դեմս կոլաբորացիոնիստ վարչախմբի, առկա է ոչ թե Հայաստանի և Արցախի, այլ թշնամական օրակարգով առաջնորդվող իշխանություն։
Հետևաբար, այժմ Երևանում ոչ թե սովորական քաղաքական, այլ ազգային-ազատագրական պայքար է», - գրել նա: