211652_close_icon
views-count3143 դիտում article-date 17:24 01-05-2022

Տիկին դեսպան, 2018-ին կոչ էիք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, 2022-ին մոռացե՞լ եք այդ կոչերը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. Ձեր առջև ԱՄՆ դեսպանատան երկու հայտարարություններ են։

Առաջինը 2018-ի իշխանազավթման ժամանակ, երկրորդը՝ այսօր տարածված։

Անզեն աչքով տեսանելի է ԱՄՆ դեսպանատան տրամադրվածությունների, շեշտադրումների, «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղի նկատմամբ տրամադրության կտրուկ փոփոխությունը։

Հարգելի՛ տիկին դեսպան, 2018-ին կոչ էիք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը բացառել, ապահովել մարդկանց ազատ հավաքվելու, ժողովներ իրականացնելու իրավունքը, իսկ 2022 թվականին մոռացե՞լ եք այդ բոլոր կոչերի, իշխանությանը սանձելու, քաղաքացիների իրավունքները ապահովելու, լրագրողների ազատ աշխատանքն ապահովելու կարևորության մասին։

Այո, իհարկե հարգում եմ, մի քիչ էլ նախանձում եմ, թե ինչպես եք հոգ տանում ձեր երկրի քաղաքացիների մասին։

Հուսով եմ, Հայաստանում ևս շուտով կլինի այնպիսի իշխանություն, որ հոգատարություն կդրսևորի սեփական քաղաքացիների նկատմամբ։

Լավ, բա «զիլինա-զիլինա», է... «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղը էլ չի շարունակվելու՞, թե՞՝ Նիկոլին սատարելու քաղաքականության շրջանակներում Հայաստանում «democracy-democracy» խաղն ավարտվեց, այդ խաղի միջից «human rights» օպցիան ջնջվեց և հիմա խաղալու ենք «hypocrisy-hypocrisy»։

ՀՀԿ փոխնախագահ
Արմեն Աշոտյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր