211652_close_icon
views-count4076 դիտում article-date 16:38 01-05-2022

Դուք իմ հեռախոսահամարը գիտեք, զանգեք. Արթուր Վանեցյանը դիմեց ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Որեւէ պարագայում մենք որեւէ սադրանքի չենք տրվելու եւ որեւէ ապօրինի գործողություն չենք անելու: Այս մասին այսօր` մայիսի 1-ին, հանրահավաքից առաջ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հարգելի ժողովուրդ, խնդրում եմ չտրվեք սադրանքների, մենք Հայաստանում հայերի հետ   չունենք, հայը հայի դեմ մենք չենք հանելու, մենք ենք պայքարում անվտանգ երկիր ունենալու համար, բերեկեցիկ ապագա ունենալու համար, որ հայն իր հայրենիքում ապրի անվտանգ, լավ , արժանապատիվ: Որեւէ պարագայում մենք որեւէ սադրանքի չենք տրվելու եւ որեւէ ապօրինի գործողություն չենք անելու, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք վճռական,մենք լինելու ենք վճռական եւ օգտվելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքներից: Մենք ապացուցելու ենք, որ մենք շատ ենք եւ համաձայն չենք այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ»,-ասաց նա:

Վանեցյանը դիմեց ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, եւ ասաց, որ ինքը պատրաստակամ է բացահայտել այն հանցագործություները, որի մասին նրանք ազդարարել են: Վանեցյանը հորդորեց զանգահարել իրեն, եթե կա տեղեկատվություն, որ ինչ-որ մարդիկ մտադիր են ուժ կիրառել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր