211652_close_icon
views-count71512 դիտում article-date 16:24 01-05-2022

Առեղծվածային դեպք Երևանում. Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է կիսամոխրացած կնոջ դի. տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում, մոխրացած դի կա:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել է նաև ՀՀ ոստիկանութան քրեական ոստիկանության գլխավոր վարչության  ՄՍԴՈւՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և  բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ:

Ոստիկանները կամրջի հարևանությամբ ճանապարհից մետ 5 մետր դեպի Հրազդան գետ, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի,  բաժնի պետի տեղակալ Արմեն Ճանճապանյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ  Ալիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դիակի գտնվելու վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա, դեպի ճանապարհի երթևեկելի գոտի հայտնաբերվել են կրակի հետքեր: Այս պահին տեղում դիակի զննություն են կատարում դատաբժիշկները:

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ  Ա. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սուքիասյանն ու Նորայր Մայիլյանը, մինչև ժամանեին քննիչները:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից և նյութերի նախապատրաստման ընթացքում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր