211652_close_icon
views-count46312 դիտում article-date 20:06 29-04-2022

Ավտովթար Արմավիրի մարզում. Սարդարապատ գյուղի խաչի մոտ բախվել են «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկության Mercedes-ն ու մեկ այլ Mercedes. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սարդարապատ գյուղում՝ Խաչի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 62-ամյա Մարտիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 44-ամյա Վարդան Վ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարդան Վ.-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Սիրան Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարտիկ Հ.-ի վարած Mercedes-ը պատկանում է «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ-ին:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր