211652_close_icon
views-count36728 դիտում article-date 18:26 02-08-2023

Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են «Մարիաննա» կաթնամթերքի Mercedes Sprinter-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 31-ամյա Գարիկ Բ.-ի վարած Mercedes Sprinter մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Ռուզաննա Ա.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Գայանե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը  տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Թամազյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Mercedes Sprinter-ի վարորդ Գարիկ Բ.-ն աշխատում է «Մարիաննա կաթնամթերք» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ:

Վթարի փաստով Քննչական վարչությունում  նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր