«Լեսթերի» հետ դիմակայության ելքը կորոշվի «Օլիմպիկոյում. Ժոզե Մոուրինյո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում «Լեսթերի» հետ հանդիպման (1:1) արդյունքը:
«Մենք շատ հեշտությամբ էինք կորցնում գնդակը, անհնարին էր դառնում հակագրոհի անցնելը։ Մենք կազմակերպված էինք խաղում, կարողացանք ճնշել և խաղալ այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց ժամանակի ընթացքում կորցրինք ինտենսիվությունը, սկսեցինք չափազանց խորքից խաղալ:
Վստահ եմ, որ «Ռոմայի» բոլոր երկրպագուները, ովքեր դիտել են խաղը, ուրախ կլինեն իմանալ, որ դիմակայության ելքը կորոշվի «Օլիմպիկոյում»։
Կիրակի օրը մենք հանդիպում ունենք «Բոլոնիայի» հետ, մի թիմ, որը շատ լավ է խաղում և հաղթում է։ Ի տարբերություն «Լեսթերի», մենք պետք է կենտրոնանանք Ա Սերիայի վրա և փորձենք զբաղեցնել հինգերորդ տեղը, իսկ նրանք չունեն եվրոպական մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորություն: Պետք է երեք օրով մոռանալ կիսաեզրափակչի մասին ու ամբողջությամբ կենտրոնանալ առաջիկա խաղի վրա»,- ասել է պորտուգալացի մասնագետը: