Մեկ րոպեն վճռեց դիմակայության ելքը. Մոուրինյո
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ատլետիկո»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքում լոնդոնյան ակումբը 1:3 հաշվով զիջեց իսպանական ակումբին:
« Մեկ րոպեն վճռեց դիմակայության ելքը: Սկզբում Թերիի գլխի հարվածից հետո նրանց դարպասապահը անհավանական սեյվ կատարեց, իսկ դրան հետևեց 11 մետրանոցը, որը սպանեց դիմակայության հետաքրքրությունը:
«Ատլետիկո»-ի խփած գոլից հետո խաղադաշտում գործում էր մեկ թիմ: 60 րոպեների ընթացքում մենք տիրում էինք խաղային առավելությանը, սակայն նման խաղերը բաղկացած են մանրուքներից, որոնք վճռում են հանդիպման ելքը:
Ցանկանում եմ շնորհավորել «Ատլետիկո»-ին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Սա շատ լավ թիմ է, որը գերազանց է հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում, իսկ այսօր դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,-ասել է Ժոզո Մոուրինյոն: