44447 դիտում
20:34 28-04-2022
Ավտովթար Տավուշի մարզում. ՌԴ 66-ամյա քաղաքացին Hyundai -ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:20–ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 66-ամյա Նժդեհ Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Ազատամուտ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան տարածքում և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նժդեհ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն;
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Աղասարյանը, ում կողմից փաստի առթից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+