211652_close_icon
views-count56274 դիտում article-date 19:03 27-04-2022

Վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը հայտնի բժիշկների դուստրն էր. aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29 ամյա հղի Սոնա Մնացականյանի ծնողները հայտնի բժիշկներ են:

Հայրը՝ տրավմատոլոգ, մայրը՝ մանկաբույժ:

«Հիմա սգի մեջ եմ, չեմ ցանկանում խոսել, բայց չեմ ցանկանում, որ այս դեպքը քաղաքականացվի, կաշխատեմ այնպես անել, որ չքաղաքականացվի. այդ ամենը թող մնա հետագային»,- Aravot.am-ին ասաց մահացած կնոջ հայրը:

Մանրամասներն՝  այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության  բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի և վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:

Հարուցված քրգործի շրջանակում պարզվել է՝ Toyota Prado-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանը, իսկ վրաերթի հետևանքով մահացածը Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Մնացականյանն էր:

Քննիչի հանձնարարականով ոստիկանական համարանիշներով Toyota Prado-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է, իսկ մահացածը ոչ մի մասնակցություն և առնչություն չի ունեցել Երևանում տեղի ունեցող ցույցերին, բողոքի ակցիաների և ճանապարհ փակելու հետ: Քննիչի որոշմամբ վրաերթ կատարողը ձերբակալվել է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր