211652_close_icon

Ստեփանակերտի գազամատակարարումը ժամանակավոր դադարեցվել է

views-count1353 դիտում article-date 15:25 27-04-2022
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև՝ գործող գազալցակայանների աշխատանքը։

«Արցախգազ» ՓԲԸ-ի հաղորդագրությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին ժամը 18:00-ի սահմաններում։

Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում՝ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր