46857 դիտում
19:02 26-04-2022
Արտակարգ դեպք Երևանում. ըստ տեղեկությունների՝ մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի, ով բախվել է Mazda-ին. վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենաներից մեկն էլ դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Մկրտիչ Ջ.-ն իր վարած Mazda CX-5 մակնիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում՝ թիվ 89 տան դիմաց, կասկածվում է հետիոտն, Երևանի բնակիչ, 19-ամյա Մարիամ Գ.-ին վրաերթի ենթարկելու մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին նախ տեղում բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատարի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Լև Զաքարյանն ու կրտսեր պարեկ Վարդան Մարտիրոսյանը:
Դեպքի վայրում մի քաղաքացի պարեկներին տեղեկացրել է, որ վրաերթը կատարել է սպիտակ գույնի ավտոմեքենա, որը հարվածելով երեխային, նրան շպտրել է, որից հետո երեխան բախվել է Mazda-ին, իսկ այդ սպիտակ ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթախահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Mazda-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Պարեկային ծառայությունը և հետաքննական բաժանմունքը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումեր՝ ստացած տեղեկությունը սպիտակ ավտոմեքենայի կողմից վրաերթ կատարելու մասին, պարզելու վարորդի ինքնությունը և վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1870 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)