211652_close_icon
views-count1908 դիտում article-date 13:56 26-04-2022

Երիտասարդները փակեցին Կոմիտասի պողոտան. Այստեղ է Լեւոն Երանոսյանը. News.am

Դաշնակցական երիտասարդները փակել են Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը: Նրանք նստել էին փողոցում եւ վակարկում էին. «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան». հայտնում է News.am-ը։

«Կոչ ենք անում վարորդներին հանգցնեն մեքենաները եւ միանան մեր պայքարին, որովհետեւ մեր պայքարը հանուն Հայաստանի եւ Արցախի է: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք չենք թողնելու, որ Արցախը նվեր տան Ադրբեջանին, որ Հայաստանը դարձնեն Թուրքիայի վիլայեթ: Այդ պատճառով պետք է միանալ մեր պայքարին, որ ճանաչհ դնենք այս դավաճան իշխանությանը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Անցորդներից մի կին մոտեցավ ու դւիմելով ակցիայի մասնակիցներին՝ ասաց. «Գնացեք Ղարաբաղում Ղարաբաղը պաշտպանեք, Կոմիտասի վրա եկել Ղարաբա՞ղ ես ուզում»: Ոստիկանը հեռացրեց նրան:

Այստեղ էր նաեւ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ով նշեց, որ ամեն ինչ ճիշտ են անում, օրինական է. «Ես միացած եմ պայքարին ռաջին օրվանից մինչեւ հիմա»:

Ավելի ուշ եկան ոստիկանները եւ բացեցին ճանապարհը:

Նմանատիպ նյութեր