211652_close_icon
views-count1123 դիտում article-date 15:01 26-04-2022

Նարեկ Դուրյանը հանդես կգա ««Անտիկվար» Լեռնիկ» նոր լիրիկական կատակերգությամբ

Դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանը, չխախտելով իր սիրելի ավանդույթը, այս տարի ևս իր տարեդարձը կնշի նոր ներկայացման պրեմիերայով։

«Բոհեմ» թատրոնի հանդիսատեսը ապրիլի 26-ին և հաջորդող մի քանի օրերին հնարավորություն կունենա դիտելու Նարեկ Դուրյանի ««Անտիկվար» Լեռնիկ» նոր լիրիկական կատակերգությունը։

Նարեկ Դուրյանի հետ բեմում կլինեն նաև սիրված դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանը և «Բոհեմ» թատրոնի երիտասարդ, շնորհալի դերասանուհի Սիրանուշ Երիկյանը (Ռուզաննա Մանուչարյանը):

Նմանատիպ նյութեր