211652_close_icon
views-count942 դիտում article-date 12:18 23-04-2022

Արցախի ԱԺ պատգամավորները շրջվարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխատատուների հետ քննարկել են անվտանգային հարցեր

Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն ապրիլի 22-ին հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ: Տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Քննարկվել են արտաքին մարտահրավերների, Արցախի կարգավիճակի, անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր:

«Քաղաքային իշխանական ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախօրեին խորհրդարանական ուժերը համատեղ այցելություններ են կատարել նաև հանրապետության շրջաններ, հանդիպել ընտրողների հետ, ներկայացրել Արցախի առջև ծառացած խնդիրները, տվել համապատասխան գնահատականներ։ Պատգամավորները հավաստիացրել են, որ պատրաստ են համախմբվել առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ և կոչ են արել լինել միասնական և համախմբված։

Նմանատիպ նյութեր