211652_close_icon
views-count48458 դիտում article-date 13:31 22-04-2022

Ողբերգական դեպք Երևանում․ բնակելի շենքին կից գտնվող նկուղային շինությունում հայտնաբերվել է օտարերկրացի 41-ամյա տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել քաղաքացիներ ու հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 54 շենքի բակում դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: 

Այնուհետև ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի դատական բժիշկն ու ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը աշխատանքներ կատարեն։ 

Մինչ տեղում աշխատում էր հետաքննիչը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ, պարզել են՝ նշված շենքին կից գտնվող նկուղային շինությունում հայտնաբերվածը 41-ամյա Ալեքսեյ Շլեգաինն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր