211652_close_icon
views-count45074 դիտում article-date 23:32 20-04-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը Փիքափ Վիլիսով Ծովակ գյուղի «ավազնոց» հատվածում կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ծովակ գյուղի բնակիչ, 32-ամյա Բաբիկ Հ.-ն իր վարած Փիքափ Վիլիս  առանց համարանիշի ավտոմեքենայով Ծովակ գյուղի «ավազնոց» կոչվող տարածքի դաշտային ճանապարհին կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Բաբիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի,  դասակի հրամանատար  Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյան
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր