slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ֆինլանդիայի խորհրդարանն այսօր, ապրիլի 20-ին, քննարկում է ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը
211652_close_icon

Ֆինլանդիայի խորհրդարանն այսօր, ապրիլի 20-ին, քննարկում է ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

views-count2115 դիտում article-date 14:58 20-04-2022
Ֆինլանդիայի խորհրդարանը՝ Էդուսկունտան, ապրիլի 20-ին ձեռնամուխ կլինի ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցի քննարկմանը: Այդ մասին հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները:

Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործընթացը նախաձեռնելու համար պետք է կողմ քվեարկի 200-տեղանոց խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը: Ֆիննական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ներկայում շուրջ 100 անդամ պատրաստ է կողմ քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, 12 խորհրդարանականներ դեմ են հանդես գալիս:

Մնացածներն սպասում են քննարկումների սկսվելուն, որպեսզի որոշակի դառնա դիրքորոշումը: Ապրիլին ավելի վաղ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել էր, որ իր երկիրն առաջիկա շաբաթներին որոշում կընդունի այն մասին, թե հարկ է արդյոք, որ իր երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին:

Մինչ այդ The Times հրատարակությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց, հաղորդել էր, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան քննարկում են արդեն այս ամռանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությունը: Նրանց տվյալներով՝ երկու երկրների համար ՆԱՏՕ-ին անդամակցությունը եղել է «զրույցների եւ բազմաթիվ նստաշրջանների թեման» դաշինքի արտաքին գործերի նախարարների միջեւ բանակցությունների ժամանակ:

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «հատուկ ռազմական գործողությունն» սկսվելուց հետո Ֆինլանդիայում ակտիվորեն քննարկվում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հնարավորությունը: Եթե ավելի վաղ ֆինների մեծ մասը դեմ էր դաշինքին անդամակցությանը, ապա հասարակական կարծիքի վերջին հարցումները վկայում են ՆԱՏՕ-ի օգտին տրամադրությունների աճի մասին:

Այսպես, ըստ վերջին հարցումների, ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների 62 տոկոսը, դեմ է եղել 16 տոկոսը, իսկ մյուսները դժվարացել են պատասխանել: Անդամակցության հնարավորության մասին խոսում են նաեւ երկրի առանձին առաջատար քաղաքական գործիչներ։

Նմանատիպ նյութեր