ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի շուրջԹուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին
ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին։
Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլին:
Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:
Ներկա պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան: