211652_close_icon
views-count1295 դիտում article-date 23:32 17-05-2022

Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ արարողությունը հեռարձակվել է Yle հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Քիչ առաջ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, ով պետական այցով գտնվում է  Ստոկհոլմում, ուղիղ եթերում պաշտոնապես հաստատել է դաշինքին միանալու երկրի խորհրդարանի ընդունած որոշումը։

Ֆինլանդիայի խորհրդարանը մայիսի 17-ին կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը, 188 պատգամավոր կողմ է քվեարկել, ութը դեմ են եղել դիմումին։ Մայիսի 17-ին Շվեդիայի կառավարությունը հաստատեց ՆԱՏՕ-ին անդամակցությունը, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդն ստորագրեց ՆԱՏՕ-ի դիմումը։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ փաստաթղթերը Բրյուսելին կփոխանցեն մայիսի 18-ին։

 

Նմանատիպ նյութեր