211652_close_icon
views-count49996 դիտում article-date 16:45 19-04-2022

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են КАМАЗ-ն ու Nissan Micra-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկներն ու Լոռու մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտաճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 62-ամյա Գևորգ Էլոյանի բավարած КАМАЗ մակնիշի և 47-ամյա Մարգո Բաշոյանի վարած Nissan Micra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ․ Բաշոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 2-րդ գումարտակի 3-րդ դասակի պարեկ Վազգենն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մատինյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Արմեն Ալեքսանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր